Ազատամարտիկների անվամբ համայնքի բյուջեից դուրս գրած պարգևավճարների յուրացում (տեսանյութ)

Ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, Շիրակի մարզային վարչության և Ախուրյանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ Մարմաշեն համայնքի ղեկավարը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, համայնքապետարանի աշխատակիցների հետ նախնական համաձայնությամբ, պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ ու գրառումներ մտցնելով, 2018 թվականի հունիսին և հուլիսին համայնքի ազատամարտիկների անվամբ որպես պարգևավճար համայնքի բյուջեից դուրս է գրել 30 000-50 000-ական դրամ գումարներ: ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության տեղեկացմամբ, դրանք ազատամարտիկներին չեն տրվել և յուրացվել են:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ (յուրացնելը կամ վատնելը) և 314-րդ (պաշտոնեական կեղծիքը) հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է քննություն: