«Վերելք»․ Ադրբեջանից բռնագաղթած հայերի խնդիրները լուծված չեն․ հյուրը՝ Մարիամ Ավագյան (տեսանյութ)

«Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի» համակարգող Մարիամ Ավագյանը ներկայացնում է հարևան երկրից, սկսած 1987 թվականից, բռնագաղթած մեր հայրենակիցների սոցիալական խնդիրները, նաև նշում, որ մեր իշխանությունների թերացման պատճառով փախստականների հարցն անհրաժեշտ քաղաքական հնչեղություն չի ստանում, ինչը հեշտացնում է ադրբեջանական կողմի գործն Արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունների ժամանակ։