Մեկ շաբաթում 206 արտակարգ դեպք․ 911-ն ամփոփել է անցած շաբաթը

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մարտի 11-ից 17-ը գրանցվել է 353 դեպք, որից 206-ը՝ արտակարգ:

Նշված ժամանակահատվածում արձանագրվել են 109 կենցաղային կանչ, 139 հրդեհ, 49 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 2 և տուժել 46 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 4 քաղաքացի:

Եղանակային պայմանների հետ կապված՝ գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 25 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 118 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 61 տրանսպորտային միջոց:

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաև թունավորման 7 դեպք, որի հետևանքով տուժել է 9 քաղաքացի:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն և պահպանել անվտանգության տարրական կանոնները: