Նիկոլաս Մադուրոն Վենեսուելայի կառավարության բոլոր անդամներին կոչ է արել հրաժարական ներկայացնել՝ հնարավոր սպառնալիքներին դիմակայելու նպատակով

Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդիրգեսը կիրակի օրը Թվիթերում կատարած գրառման մեջ նշել է. «Նախագահ Նիկոլաս Մադուրոն կառավարության բոլոր անդամներին կոչ է արել հրաժարական ներկայացնել՝ հնարավոր սպառնալիքներին դիմակայելու նպատակով, կառավարությունում արմատական փոփոխություններ իրականացնելու համար»:

Այս հայտարարությունն արվում է այն դեպքում, երբ վերջին 10 օրերին, Վենեսուելայում էլեկտրամատակարարումը դադարեցված է, բացի այդ, ամիսներ շարունակվող քաղաքական ճգնաժամի հետևանքով երկրում առկա են բազմաթիվ խնդիրներ են առաջացել:

Վենեսուելայի նախագահն ԱՄՆ-ին մեղադրել է «էլեկտրաէներգիայի պատերազմ» սկսելու մեջ, նշելով, որ երկրում էլեկտրաէներգիայի դադարեցումը տեղի է ունեցել այդ երկրի ներքին հարցերին իմպերիալիստական տարրերի միջամտության հետևանքով: Նիկոլաս Մադուրոյի հայտարարության համաձայն, երկրում էլեկտրաէներգիայի մատակարարումը դադարեցվել է ԱՄՆ-ի կիբեր հարձակման արդյունքում, որի նպատակն է աջակցել ընդդիմությանը՝ երկրի օրինական կառավարությանը տապալելու գործում: