Ինձանից կախված ամեն ինչ անելու եմ այս իշխանությանը տապալելու համար, եթե նրանք ռուբիկոնն անցան (տեսանյութ)

Պատահական չէ, որ ժողովրդին ի զեն եմ կոչում, ոտքի ելեք, սա արդեն բացահայտ պատերազմ է

Հայաստանում եթե լեսբուհիները, գեյերը, տրանսվիստիտները, բիսեքսուալները (ԼԳԲՏ) և մյուս այլասերվածները ցանկացան այլասերվածության քարոզչություն իրականացնել հեռուստատեսությամբ, ռադիոյով, զանգվածային լրատվության այլ միջոցներով, հանրահավաքներում, փողոցներում «բաներ» կոչվածներով (սոցիալական գովազդներով), ու մենք դրա դեմ հանդես եկանք, թույլ չտվեցինք այդ բաներները տեղադրել, ցուցապաստառները փակցնել, ենթակա ենք լինելու քրեական պատասխանատվության, եթե առաջիկայում ընդունվի E-draft.am պաշտոնական կայքում հետևյալ հղմամբ հրապարակված ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագիծը, որի ընդունման վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն օրերս խոստումներ է տվել Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պաշտոնյաներին։

Վերոնշյալ նախագծի 197-րդ հոդվածով քրեական պատասխանատվություն է նախատեսված՝ անձի նկատմամբ նաև նրա սեռական կողմնորոշումից կախված խտրականության` նրա իրավունքները, ազատություններն ու օրինական շահերն ուղղակի կամ անուղղակի խախտելու դեպքում։

Եթե այլասերվածը կամ նրանց «իրավունքների» պաշտպանը դիմի քաղաքապետարան՝ փողոցում այլասերվածություն պատկերող բաներ փակցնելու համար, և քաղաքապետարանի համապատասխան պաշտոնյան քրիստոնյա կամ պարզապես հայ լինելով, չտա այդ թույլտվությունը, 197-րդ հոդվածը ներկայիս շարադրանքով ընդունելու պարագայում, նա ավելի խիստ քրեական պատասխանատվության է ենթակա լինելու՝ մինչև 3 տարվա ազատազրկման։ Նույնը սպասվելու է նաև պետական այն պաշտոնյաներին, որոնք կմերժեն միասեռականի կամ որևէ ուրիշ այլասերվածի՝ երեխա որդեգրելու դիմումը կամ կխախտեն ԶԼՄ-ներով, գեյ-շքերթներով կամ այլ կերպ այլասերվածության քարոզչություն իրականացնելու նրանց «իրավունքը»։

Մարդիկ սրա՞ համար ոտքի ելան և իրականացրեցին «թավշյա հեղափոխությունը», սրա համա՞ր են մեր հերոսները գնացել նահատակվել, երկիր պաշտպանել, սրա համա՞ր Հայաստանի անկախությունը հռչակեցինք․․․ Եթե իշխանությունները գնացին այս ճանապարհով, ապա մարդկանց հոգիները կործանում, իսկ երկիրը դեպի սոդոմգոմոր տանող վերոնշյալ չարիքի դեմ պայքարելու նպատակով, ժողովրդին քաղաքացիական անհնազանդության կոչ է արվելու, բոլոր հնարավոր միջոցներն օգտագործվելու են ներկայիս իշխանություններին տապալելու համար այնպես, ինչպես նրանք տապալեցին նախորդներին։

Մեզ, մեր ազգային, հոգևոր-բարոյական արժեհամակարգին, մեր ընտանիքների ու քրիստոնեության նկատմամբ Լարա Ահարոնյանի և այլոց կողմից պատերազմ է հայտարարված, ու մենք ընդունում ենք այդ մարտահրավերը։

Ի դեպ, վերոնշյալ խնդիրներին արդեն անդրադարձել ենք նաև «Հայաստանում այլասերվածության քարոզչություն թույլ չտալը հանցանք է համարվելու Հայաստանի իշխանության դիրքորոշումը» և «Հայաստանցիները պետք է ոտքի ելնեն, այլապես շուտով կարող են չճանաչել իրենց երկիրը»  մեր հրապարակումներով։

LIVEnews.am-ի նախաձեռնած քննարկման հյուրերն են հոգեբան Կարինե Նալչաջյանը, «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը, գրող- հրապարակախոս Լիա Ավետիսյանը, մանկավարժ Անուշ Նշանյանը, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վահան Հովհաննիսյանը և վերոնշյալ կայքի պատասխանատու Արթուր Հովհաննիսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում