Ինչ օրակարգով են հանդիպելու Փաշինյանն ու Ալիևը (տեսանյութ)

Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ասաց, որ դեռ հստակ չէ, թե երբ և որտեղ է սպասվում Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպումը:

«Կա ձևավորված մշակույթ, որ մենք համաձայնեցնում ենք ամենը, հետո միաժամանակ հայտարարում ենք, այդ պահը դեռևս չի եկել, որպեսզի հայտարարենք»,-ասաց նա:

Իսկ թե ի՞նչ օրակարգով են գնալու հանդիպման, նախարարը նշեց, որ այն արտահայտված է հստակ։

«Արտահայտված է  վարչապետի՝ Ստեփանակերտում հնչեցված ելույթում, այդ մոտեցումների շուրջ և այդ տրամաբանությամբ ցանկանում ենք շարունակել երկխոսությունը»,-ասաց ՀՀ արտգործնախարարը:

Անդրադառնալով Մադրիդյան սկզբունքներին, Զոհրաբ Մնացականյանն ասաց․ «Կան բանակցային ձևավորված շրջանակը, երեք տարրերը և վեց սկզբունքները, և ինչպես վարչապետն ասաց, կարևոր է, թե կողմերը դրանք ինչպես են մեկնաբանում և ընկալում»:

Մանրամասները՝ տեսանյութում