«Վերելք»․ Ինչպե՞ս ունենալ ազգային էլիտա․ հյուրը՝ Վիգեն Հակոբյան (տեսանյութ)

Քաղաքական վերլուծաբան, քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն այն կարծիքին է, որ  երկիրը պետք է ունենա էլիտա։ Էլիտան է որոշում այն գլխավոր իդեաները, որոնք պետք է ներկայացվեն ժողովրդին: Խոսքն իրական, ազգային էլիտայի մասին է, որն իր վրա կվերցնի պատասխանատվությունը, կգեներացնի իդեաներ ու դրանք իրականացնելու համար կունենա սեփական ալգորիթմը, կամքը, և ինքը կորոշի, թե որ կադրերը պետք է իրագործեն դրանք:

«Էլիտա» ասելով, պրն Հակոբյանը նկատի ունի նաև երկրի զինվորական, քաղաքական, մշակութային, ինժեներատեխնիկական էլիտային: Մեծ հաշվով՝ այն շրջանակները, որոնք հավելյալ արժեք են տալիս երկրին: Հենց այդ էլիտայի բացակայությունն է, որ այսօր թույլ է տալիս հանրային տարբեր շերտերի կասկածելի ինչ-որ իդեաներ նետել ասպարեզ: Նորմալ հասարակություններում այդ շերտերին, օրինակ, հասարակական պարսավանքով թույլ չէին տա, որ, օրինակ, մտքեր հայտնեին Արցախի հարցի, սպառազինության, ազգային արժեքների շուրջ:

Իսկ ի՞նչ կերպ կարելի է լրացնել այս կարևոր բացը և ունենալ ազգային էլիտա։ Այս մասին՝ տեսանյութում։