ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը երկկողմ հանդիպումներ է անցկացրել ԱՊՀ գործընկերների հետ

ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի կոմիտեի հերթական նիստին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը մարտի 13-ին երկկողմ հանդիպումներ է անցկացրել Բելառուսի ԶՈՒ ԳՇ պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օլեգ Բելոկոնևի, Ղազախստանի ԶՈՒ ԳՇ պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Մուրատ Մայկեևի, Ղրղզստանի ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, գնդապետ Նուրլան Կիրեշեևի և Ռուսաստանի ԶՈՒ ԳՇ պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի հետ:

ՀՀ ՊՆ լրատվական ծառայության տեղեկացմամբ, հանդիպումների ընթացքում քննարկվել են ԱՊՀ շրջանակներում զինված ուժերի հետագա համագործակցության ուղղություններին և զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր: