ՀՀ ՊՆ ներկայացուցիչը Մոսկվայում կմասնակցի ՀԱՊԿ երկրների փորձագետների խորհրդակցություններին

Մարտի 14-ից 15-ը ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության ներկայացուցիչը Մոսկվայում կմասնակցի ՀԱՊԿ անդամ պետությունների պետական կառավարման շահագրգիռ գերատեսչությունների փորձագետների խորհրդակցություններին:

ՀՀ ՊՆ լրատվական ծառայության տեղեկացմամբ, խորհրդակցությունների ընթացքում քննարկվելու և համաձայնեցվելու են ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի առաջիկա նիստերի օրակարգերում ներառված փաստաթղթերի նախագծերը: