«Եթե իրանց պատգամավորներն ու նախարարը յոլա չեն գնում, դա մեր հարցը չի»․ Մարուքյան (տեսանյութ)
Այսօր Ազգային ժողովում լրագրողները ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին հարցրեցին իշխանական պատգամավորների և նախարարների հարաբերությունների մասին իր դիրքորոշման մասին՝ մեջբերելով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան գրառումը։
«Ես չեմ չարախնդում կամ ուրախանում, հուսով եմ, ամեն բան կհարթվի »,-ասաց Մարուքյանը և շեշտեց, որ իրենք կառավարության ծրագրին դեմ են քվեարկել հիմնականում կադրերի պատճառով։
«Մենք գոհ չենք կառավարության ներկա կադրերից, չեմ ցանկանում մասնավորեցնել և ինչ-որ մեկի գործունեությունը մեկնաբանել»,- ընդգծեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը։
Մանրամասները՝ տեսանյութում