«Ես նման բան չեմ ասել»․ Լիլիթ Մակունցը՝ լրագրողին (տեսանյութ)

Այսօր Ազգային ժողովում ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցից լրագրողները հետաքրքրվեցին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի երեկվա ֆեյսբուքյան գրառմամբ, որում նախարարը մասնավորապես նշել էր, թե տպավորություն է, որ իրենց խմբակցությունում կան պատգամավորներ, որոնք դեմ են բարեփոխումներին։

«Մեր խմբակցությունում բոլորը աշխատում են և աշխատում են հենց դրական փոփոխությունների համար, իսկ հավելյալ մեկնաբանություննե­րի համար արժե դիմել Արսեն Թորոսյանին»,- ասաց Մակունցը։

Խմբակցության ղեկավարն ասաց, որ իրենք խմբակցությունում դեռ չեն քննարկել գազավորված ըմպելիքների հարկի բարձրացման հարցը։

Մանրամասները՝ տեսանյութում