Ահա թե ինչպես է Ադրբեջանի ղեկավարությունն իր ժողովրդին պատրաստում խաղաղության

Ադրբեջանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ և Ադրբեջանի պաշտպանության և անվտանգության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Զիաֆաթ Ասկերովն այդ երկրի կողմից իրականացվող մեծամասշտաբ զորավարժության կապակցությամբ ասել է, որ Հայաստանը տեղյակ է Ադրբեջանի տնտեսական և ռազմական ուժին ու քաղաքական կամքին:

Ասկերովը միաժամանակ ընդգծել է, որ Հայաստանը միշտ պետք է ճնշման տակ լինի  որպես օկուպանտ երկիր:

Ինչպես արդեն հայտնի է, Ադրբեջանում շարունակվում են մարտի 11-ից սկսված 5-օրյա զորավարժությունները:

Ադրբեջանը միջազգային նորմերի խախտմամբ զորավարժությունները սկսել, իսկ խորհրդարանի նախագահի առաջին տեղակալն այսպիսի հայտարարությամբ են հանդես եկել Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների առաջիկա հանդիպումից առաջ, որի ընթացքում պետք է քննարկվի հակամարտության կարգավորման խնդիրը: Ադրբեջանի հայտնի դիրքորոշումը նկատի ունենալով, նշենք, որ Հայաստանում այդ հանդիպման հետ կապված լավատեսական սպասումներ չկան: