«Մարդիկ սպասել են, որ լավ կլինի»․Ծառուկյանը կրճատումների մասին (տեսանյութ)

«Եթե ժողովուրդը գնացել է հեղափոխության, ապա պետք է աշխատատեղեր ստեղծել, ոչ թե կրճատումներ անել»,- այսօր Ազգային ժողովում ասաց ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը և հավելեց, որ եթե կառավարությունը հիմնավոր փաստարկներ չբերի կրճատումների կապակցությամբ, իրենց խմբակցությունը միանշանակ դեմ է լինելու 10 000 պետական աշխատողի կրճատմանը։

«էդ մարդկանց պետք է աշխատանքով տեղավորեն, մենք չենք կարող մասնակից լինել կրճատման գործընթացին, մարդիկ սպասել են, որ լավ ապրեն»,- եզրափակեց Գագիկ Ծառուկյանը։