Պարզվում են զինծառայողի մահվան հանգամանքները

2019թ. մարտի 12-ին, ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի ջոկի սանհրահանգիչ, պարտադիր ժամկետային զինծառայող շարքային Համլետ Հրաչի Ավագյանը բուժօգնություն ցուցաբերելու նպատակով մարտական հենակետից այլ մարտական հենակետ գնալու ճանապարհին սայթաքել է և ընկել ձորը: Ինչպես տեղեկացրել է ՀՀ քննչական կոմիտեն, ստացած մարմնական վնասվածքներից Հ. Ավագյանը մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: