Անցած տարի Արցախում ծնվել է 2328 երեխա

2018թ. ընթացքում Արցախում ծնված երեխաների թիվը կազմել է 2328, ինչն 8-ով պակաս է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից: Այս մասին տեղեկացրել է «Արցախպրեսը»։ Արձանագրվել է 1185 մահվան դեպք, որը, նախորդ տարվա հետ համեմատած, նվազել է 53-ով: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Արցախի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը:

«Արցախի բնակչության նախասիրությունները երեխաների անվանակոչության հետ կապված վերջին տարիների ընթացքում չեն փոխվել,- ասել է Մանուշ Մինասյանը։- Տղաների անունների մեջ շարունակում են առաջնահերթությունը տալ Դավիթ, Տիգրան, Հայկ, Դանիել անուններին, աղջիկների անունների մեջ նախորդ տարի գերակշռող են եղել Մարի, Նարե, Անի, Մանե անունները»։