Հակաուռուցքային որոշ դեղերի դեղատնային վաճառքի գները նվազեցվել են
Առողջապահության նախարարության և Շվեյցարական «ՀոֆՖման Լյա Ռոշե» դեղագործական ընկերության երկարատև բանակցությունների արդյունքում որոշում է կայացվել ընկերության արտադրած և դեղագործական կազմակերպությունների կողմից Հայաստան ներմուծված հակաուռուցքային որոշ դեղերի դեղատնային վաճառքի գները նվազեցնել: Այս մասին տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը։
Շվեյցարական «ՀոֆՖման Լյա Ռոշե» ընկերության կողմից մշակվել է «Հիվանդների աջակցություն» ծրագիրը, որի նպատակն է օգնել կրծքագեղձի, արգանդի պարանոցի, ձվարանների, կոլոռեկտալ, երիկամաբջջային, թոքերի և գլխուղեղի քաղցկեղ ունեցող հիվանդներին`ավելի հասանելի դարձնելով թիրախային բուժումը «Հերսեպտին» և «Ավաստին» դեղերով:
Ստորև ներկայացվում են նշված դեղերի շուկայական գները (ՀՀ դրամով)`
– Հերսեպտին 440մգ. նախկին գին` 590 000, նոր գին` 530 000
– Ավաստին 100մգ. նախկին գին` 152 000, նոր գին` 105 000
– Ավաստին 400մգ. նախկին գին` 598 500, նոր գին` 410 000:
ԱՆ տեղեկացմամբ, «ՀոֆՖման Լյա Ռոշե» դեղագործական ընկերության հետ բանակցությունները շարունակվում են՝ դեղերի դեղատնային վաճառքի գները նվազեցնելու համար: