ՊՆ N զորամասում անցկացվել է հրամանատարաշտաբային զորավարժություն (լուսանկարներ)

5-րդ բանակային զորամիավորման N զորամասում, պատրաստության պլանի համաձայն, անցկացվել է հրամանատարաշտաբային զորավարժություն: ՀՀ ՊՆ լրատվական ծառայության տեղեկացմամբ, զորավարժությունն անցկացվել է երեք փուլով. զորամասը բերվել է մարտական պատրաստության աստիճանի, այնուհետև պայմանականորեն իրականացվել է հարձակողական մարտի նախապատրաստում և վարում:

Զորավարժությունների նպատակն էր ստուգել պատրաստականության տարբեր աստիճանի բերելու ընթացքը, ամրապնդել ստորաբաժանումների հրամանատարների ու կառավարման մարմինների գործնական ունակությունները, ուսուցանել և կատարելագործել գործողությունների ընթացքում պաշտոնատար անձանց գործառութային պարտականությունների կատարման կարգն ըստ մարտական հաշվարկների: