Աջ ղեկով մեքենաների խնդիրը լուծում կստանա (տեսանյութ)

ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա արտահերթ նիստում հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը արգելելու մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի» նախագծին, որը քվեարկության կդրվի վաղը, ԱԺ-ի արտահերթ լիագումար նիստում։

ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը նշեց, որ օրենքի ընդունումը հնարավորություն կտա մաքսակետում կուտակված աջ ղեկով մեքենաները, որոնք ձեռք են բերվել մինչև 2018 թվականի դեկտեմբերի 30-ը, ՀՀ տարածք ներմուծել մինչև սույն թվականի մայիսի 1-ը։ Նախարարի խոսքով՝ այս պահին մաքսակետում կուտակված է թվով 850 մեքենա։

Մանրամասները՝ տեսանյութում