Իրան-Ադրբեջան սահմանին կրկին հրաձգություն է եղել

Մարտի 12-ին Իրանից 6 քաղաքացիական անձինք խախտել են Ադրբեջանի հետ սահմանը, ադրբեջանցի սահմանապահները նկատել են ու կրակ բացել, սկսվել է հրաձգություն, ինչից մեկ քաղաքացիական անձ մահացել է։ «Razm.info»-ի տեղեկացմամբ, այս մասին հայտնել է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը։ Դեպքը տեղի է ունեցել Յարդըմլը շրջանի Օսթայիր գյուղի մոտ։ Գործել է ՊՍԾ «Գյոյթեփե» խումբը։ Մյուս սահմանախախտները կարողացել են փախչել։

Դեպքի վայր է գնացել նաև Ադրբեջանի ՊՍԾ պետ Էլչին Ղուլիևը։ Սահմանապահ զորքերից որևէ կորստի մասին տեղեկություն չկա։

Իրան-Ադրբեջան սահմանին ևս մեկ հրաձգություն եղել էր մարտի 10-ին, Հորադիզի հատվածում։  Իրանի տարածքից մի խումբ զինված անձինք փորձել էին մտնել Ադրբեջանի տարածք, սակայն Ադրբեջանի սահմանապահները նկատել էին ու կրակ բացել: Ադրբեջանցի սահմանապահներից մեկը մահացել էր, ևս մեկը վիրավորվել։