ԵԱՀԿ Մինսկի համանախագահների հայտարարությունը մտահոգիչ է (տեսանյութ)

ՀՀ ԱԺ խմբակցությունների այսօրվա ճեպազրույցի առանցքային թեման ԵԱՀԿ Մինսկի համանախագահների հայտարարությունն էր, որում մասնավորապես ասվում է, թե Արցախը բանակցային սեղանի շուրջ չի կարող վերադառնալ։ ԱԺ երեք խմբակցությունների բնորոշմամբ՝ այս հայտարարությունը մտահոգիչ է։

«Երկու կարծիք լինել չի կարող, հարցը պետք է խաղաղ կարգավորում ստանա»,- ասաց ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը։- Հաշվի առնելով ադրբեջանի  ռազմաշունչ հայտարարությունները, մեր խմբակցության համար միանշանակ անընդունելի է, որ առանց Արցախի մասնակցության, որևէ հարց լուծվի»։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ տվյալ հայտարարությունն արտահայտում է այդ խմբի դիրքորոշումները, իսկ «Հայաստանի վարչապետի դիրքորոշումը հստակ է ու հայտնի»։

«Խմբի անդամները փորձել են ամփոփել մինչև հեղափոխությունը տեղի ունեցած բանակցային գործընթացը, այն արտացոլում է բանակցային գործընթացի նախահեղափոխական փուլը»,- ասաց Վլադիմիր Վարդանյանը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ամենամտահոգիչը համարում է այն, որ Մինսկի համանախագահները առաջարկել են նոր հանրաքվե անցկացնել։

«Եթե Արցախը չմասնակցի բանակցային գործընթացին, անպտուղ բանակցություն կլինի»,- համոզված է Մարուքյանը։

Մանրամասները՝ տեսանյութում