«Իմ խնդիրը բիզնեսին վնասելը չէ, այլ սիգարետի սպառումը նվազեցնելը»․ Արսեն Թորոսյան (տեսանյութ)

ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովն այսօր հրավիրել էր ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին՝ քննարկելու առողջապահական ոլորտին վերաբերող հարցեր։ Անդրադառնալով փակ տարածքներում ծխելը արգելելուն և ծխախոտի գնի բարձրացմանը, նախարարը նշեց, որ իրենք առաջնորդվում են միջազգային փորձով։

«Մենք պատրաստ ենք քննարկել արգելքն ուժի մեջ մտնելու ժամկետը, եթե դա կվնասի բիզնես շահին։ Բայց պետք է առաջնորդվել հանրային գերակա շահով, այն է        մարդու առողջության շահը։ Երբեք չպետք է ստորադասվի մարդու առողջության շահն այլ շահերի»,- նշեց նախարարը։

«Քառասունութ տոկոսով ծխախոտի գնի թանկացումը կկանխի 80 հազար վաղաժամ մահ, դա Հարվարդի համալսարնում արված ուսումնասիրության արդյունքն է»,- ասաց Արսեն Թորոսյանը։

Թորոսյանը նշեց նաև, որ էլեկտրոնային սիգարետները մինչ օրս չեն հարկվում, այն հարկվում է որպես հումք, ինչն անհեթեթ է։

Մանրամասները՝ տեսանյութում