Այս շաբաթ Հայաստան են ժամանելու ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցողները

ԵԽԽՎ-ում «ՀՀ կողմից ստանձնած պարտավորությունների գնահատման» հարցի շուրջ համազեկուցողներ Յուլիա Լովոչկինան (Ukraine, SOC) և Անդրեյ Շիրցելը (Slovenia, EPP/CD) փաստահավաք այցով կժամանեն Երևան և հանդիպումներ ու քննարկումներ կանցկացնեն մարտի 12-14-ը:

Քննարկումների շրջանակում առանցքային կլինեն վերջին ներքաղաքական զարգացումները և նոր ձևավորված կառավարության գերակայությունները, ինչպես նաև ժողովրդավարական և սոցիալական բարեփոխումները:

Համազեկուցողները նախատեսում են ունենալ հանդիպումներ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի, ինչպես նաև արտաքին գործերի, արդարադատության և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարների հետ:

Հանդիպումներ են նախատեսված գլխավոր դատախազի, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի նախագահի, Մարդու իրավունքների պաշտպանի, Հատուկ քննչական ծառայության պետի և Ամենայն հայոց կաթողիկոսի հետ:

ՀՀ ԱԺ-ում համազեկուցողները նախատեսում են հանդիպել Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի, պետաիրավական մշտական հանձնաժողովների նախագահների հետ, ինչպես նաև այցի շրջանակներում նախատեսվում են անհատական հանդիպումներ խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ:

Edmon Marukyan-ի ֆեսյբուքյան էջից

Այս շաբաթ Հայաստան են ժամանելու ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցողներըԵԽԽՎ-ում «ՀՀ կողմից ստանձնած…

Опубликовано Edmon Marukyan Воскресенье, 10 марта 2019 г.