Մորգան կղզի. Երկրի վրայի տասը վայրերից մեկը, ուր մարդկանց մուտքն արգելված է

Չկա ավելի ցանկալի բան, քան արգելված պտուղը։ Մենք ձեզ ցույց կտանք ամենափակ վայրերը մեր մոլորակի վրա, ուր Երկրագնդի նույնիսկ ամենահարուստ բնակիչների համար մուտքն արգելված է։ Բունկերներ, առեղծվածային գոտիներ, ամբողջ կղզիներ և ստորերկրյա լաբորատորիաներ. այս ամենը մեծ հետաքրքրություն է առաջացնում և պարուրված է միտք փոթորկող բազմաթիվ պատմություններով։ Դրանցից մեկը Հարավային Կարոլինայի ափերի մոտ գտնվող Մորգան կղզին է, որի վերաբերյալ է «Երկրի վրայի տասը վայրերից մեկը, ուր մարդկանց մուտքն արգելված է» շարքի ութերորդ հրապարակումը (նախորդը՝ Իսլանդիայի մոտակայքում Սուրտսեյ կղզու վերաբերյալ։

Հարավային Կարոլինայի ափերի մոտ կա մի բավական վտանգավոր վայր՝ Մորգան կղզին։ Այնտեղ ապրում է նույն տեսակի կապիկների մոտ 5 հազար առանձնյակ։ Նրանք այնտեղ հայտնվել են պուերտոռիկացիների ջանքերով, և եթե ի սկզբանե որոշ կապիկներ վարակված էին հերպեսով, ապա ներկայումս վարակակիր են անխտիր բոլորը։ Մարդկանց խստիվ արգելված է այցելել կղզի, քանի որ դա կարող է դառնալ հիվանդացության ու վարակի տարածման պատճառ։