Սուրտսեյ կղզի․ Երկրի վրայի տասը վայրերից մեկը, ուր մարդկանց մուտքն արգելված է

Չկա ավելի ցանկալի բան, քան արգելված պտուղը։ Մենք ձեզ ցույց կտանք ամենափակ վայրերը մեր մոլորակի վրա, ուր Երկրագնդի նույնիսկ ամենահարուստ բնակիչների համար մուտքն արգելված է։ Բունկերներ, առեղծվածային գոտիներ, ամբողջ կղզիներ և ստորերկրյա լաբորատորիաներ. այս ամենը մեծ հետաքրքրություն է առաջացնում և պարուրված է միտք փոթորկող բազմաթիվ պատմություններով։ Դրանցից մեկը Իսլանդիայում գտնվող Սուրտսեյ կղզին է, որի վերաբերյալ է «Երկրի վրայի տասը վայրերից մեկը, ուր մարդկանց մուտքն արգելված է շարքի յոթերորդ հրապարակումը (նախորդը՝ ԱՄՆ-ում գտնվող 51-րդ գոտու վերաբերյալ)։

Սուրտսեյ կղզին գտնվում է Իսլանդիայի մոտակայքում և ձևավորվել է միանգամից մի քանի ստորջրյա հրաբուխների ժայթքման արդյունքում։ Առաջացել է 1963 թվականին և ունի երեք քառակուսի կիլոմետրից ոչ ավելի տարածք։ Կղզու գոյացումը մեծ հետաքրքրություն առաջացրեց ողջ աշխարհի գիտնականնների շրջանում։ Նրանցից ոմանք համարում են, որ Սուրտսեյն ակներև մոդելն է այն բանի, թե ինչպես է կյանքն առաջացել մեր մոլորակի վրա, և այդ գործընթացին չխանգարելու համար կողմնակի մարդկանց մուտքն այնտեղ արգելված է։