ԱՄՆ-ի նախագահը՝ ավելի քան 9000 ստի հեղինակ

Դոնալդ Թրամփը նախագահի իրավունքներ ձեռք բերելուց հետո դարձել է ավելի անպատասխանատու:

«Վաշինգտոն Փոստ» օրաթերթը գրել է, որ Թրամփի նախագահության մեկնարկից առ այսօր, ԱՄՆ-ի նախագահը թույլ է տվել ավելի քան 9000 սխալ կամ մոլորեցնող հայտարարություն:

«Վաշինգտոն Փոստ» օրաթերթի բաժիններից մեկի սյունակագիր Գլել Քեսլերը գրել է. «Մինչև մարտի 3-ը այս բաժինը գրանցել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ասված 9014 սուտ»:

Քեսլերը հավելել է, որ «Նախագահի պաշտոնն ստանձնելու սկզբից Թրամփի ստերն աճել են»: