ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան Սիրիայում դարձյալ կիրառել է արգելված ֆոսֆորային ռումբեր

ԱՄՆ-ի ղեկավարած հակաիլիպական միջազգային կոալիցիայի ռազմական ինքնաթիռները երեկ երեկոյան դարձյալ ֆոսֆորային արգելված ռումբերով ռմբակոծել են Սիրիայի բնակավայրերից մեկը, այս անգամ՝ արևելյան Դեյր Էլ-Զոր նահանգում գտնվող Ալ-Բաղուզ գյուղը:

Սիրիայի ՍԱՆԱ լրատվական գործակալության տեղեկացմամբ, «Ռմբակոծության հետևանքով զոհվել են մի շարք քաղաքացիներ, այդ թվում՝ մի քանի կանայք և երեխաներ»:

Հիշեցնենք, որ ամերիկյան կոալիցիայի ինքնաթիռները մինչ այժմ քանիցս ֆոսֆորային ռումբերով հարձակվել են Դեյր Էլ-Զոր նահանգի վրա: «Air Wars» վերահսկիչ խումբը վերջերս հայտարարել է, որ 2014 թվականից ի վեր, Սիրիայում և Իրաքում ամերիկյան կոալիցիայի ավիացիայի հարձակումների հետևանքով զոհվել են ավելի քան 5000 խաղաղ քաղաքացիներ:

Սիրիայի կառավարությունը բազմաթիվ բողոքի նամակներ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդին, նրանցից պահանջել է վերջ դնել Սիրիայում ամերիկյան կոալիցիայի ոճրագործություններին, սակայն առայժմ ապարդյուն: ՄԱԿ-ն անարդյունավետ կառույց է, երբ խոսքը վերաբերվում է աշխարհի հզորներին: