Աշխարհի համար ԱՄՆ-ի ռազմական քաղաքականության վտանգավոր հետևանքները

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ԱՄՆ-ի ռազմական քաղաքականությունը կարող է դառնալ աշխարհում միջուկային սպառազինության մրցավազքի նոր փուլի մեկնարկի պատճառ:
Մարիա Զախարովան երեկ հայտարարել է, որ ԱՄՆ-ը Ռուսատսանի դեմ ռազմական քարոզչություն է իրականացնում՝ օգտվելով սուտ և անհիմն հայտարարություններից:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ միակողմանիորեն կասեցրել էր Փոքր ու միջին հեռահարության հրթիռների պայմանագրին այդ երկրի անդամակցությունը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հակադարձելով ԱՄՆ-ի նշված քայլին, վերջերս ստորագրել է հիշյալ պայմանագրին Ռուսաստանի անդամակցությունը դադարեցնելու մասին հրամագիրը:
«ԱՄՆ-ի քաղաքականությունը խոչընդտում է միջուկային զենքի փորձարկումը, արտադրությունը և միջուկային սպառազինության նոր մրցավազքի մեկնարկը կանխելուն ուղղված միջազգային ջանքերին»,- ասել է Զախարովան