«Վերելք»․ Պեպանյան Արծրուն՝ կարո՞ղ է Փաշինյանը խուսափել տապալումից (տեսանյութ)
«Վերելքի» այս թողարկման ընթացքում հաղորդաշարի հեղինակ Արծրուն Պեպանյանն ամփոփում է վերջին շրջանում հաղորդաշարի ներկայացրած քաղաքական վերլուծությունները, վերստին ուշադրություն հրավիրում մեր իրականությունը որոշող խորքային պատճառների վրա, մասնավորապես՝ օտարի լծի տակ գտնվելու ընթացքում ձեռք բերված բացասական հատկանիշների համախումբ, կապիտալիզմի կայացմամբ պայմանավորված սոցիալական աղետ և քաոս, քաղաքական վերնաշենքի և բազիսի խզմամբ պայմանավորված ցնցումներ։
Վերոնշյալ խնդիրների հանգամանալից քննումը և դրանց հակազդող քայլերի կիրառումը պետք է լինի իշխանությունների թիվ մեկ խնդիրը, այլապես Փաշինյանի կառավարությունը չի խուսափի տապալումից և կարժանանա ՀՀՇ-ի ճակատագրին։
Պեպանյանն առաջարկում է չբավարարվել իշխանություններին դիմելով, այլ նախաձեռնել նախաէլիտայի ձևավորման գործը, որն ինքը կգտնի նշյալ հարցերի պատասխանները և ժողովրդին կտանի դեպի վերելք։