Սորոսենք տեսան, որ էստեղ ձախողում են, անցել են պլան Բ-ին՝ հնարավորինս անլրջացնել ու կեղծ լուրերով վարկաբեկել Սորոսի դեմ իրական պայքարը

Էդ կոնտեքստում համացանց են նետել մի շատ փնթի ֆոտոշոպ, իբրև թե Նիկոլ Փաշինյանը նկարվել է Սորոսի հետ՝ ֆոնին էլ ԼՏՊ-ի նկարն է։ Էս կուտը կերել են մի շարք կիսագրագետներ, որոնք որպես կանոն ավելի շատ վնաս են տվել իրենց խոսելով, քան՝ օգուտ, ու հիմա էլ հիմարաբար տարածում են էդ նկարը…

Մի արեք տենց բաներ։ Չի կարելի։ Մի կերեք էդ կուտը։ Ստուգեք ցանկացած ինֆորմացիա, ՄԻԱՅՆ ՈՒ ՄԻԱՅՆ ՓԱՍՏԵՐ։ Եղած փաստերն էլ լիուլի բավարար են՝ սորոսասինների ու սորոսածինների դիմակները պատռելու համար։ Կեղծիքն ու սուտը, որպես կանոն, իրենց գործիքներն են։ Իրենց կողմից էժան մանիպուլյացիաներին ու ստերին առաջիկայում առանձին կանդրադառնամ։ Իսկ եթե Սորոսի հետ նկար եք ուզում տարածել՝ ապա Ալիևի հետ օրիգինալ նկար ունի։

Փաշինյանի մասով արված ֆոտոշոպը էն աստիճանի փնթի գործ է, որ նույնիսկ ծիծաղելու է նման տակտիկան։ Հատկապես էն դեպքում, որ արդեն քանի ամիս է նույն սորոսականներն են ամենաշատ ու ամենակատաղի կերպով սկսել քլնգել Փաշինյանին… բայց էդ լրիվ առանձին թեմա է…

Էստեղ տեղադրում եմ կեղծ՝ ֆոտոշոպած նկարը և դրա օրիգինալը։ Ինչպես նաև՝ Սորոսի ու Ալիևի մեկ երկու համատեղ նկար։ Ի տարբերություն Փաշինյանի հետ կեղծ ֆոտոշոպով սարքած նկարի, Ալիևի հետ նկարներն օրիգինալ են։ Դրանցից մեկը 2007 թվականի հունվարի 25-ի հանդիպումից է։

https://azertag.az/ru/xeber/PREZIDENT_AZERBAIDZHANA_ILXAM_ALIEV_VSTRETILSYA_S_PREZIDENTOM_FONDA_SOROSA-658119?fbclid=IwAR2RyEQqo7aAqBnLouekwODd6LilQH_Oov8Rnn7vsUQZ5xXmSuowZXFr3w8

Մյուսը՝ հրապարակված է ոչ ավել ոչ պակաս՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պաշտոնական էջում՝ 2015 թվականի հունվարի 22-ին։

https://en.president.az/articles/14098/images

Եւս մեկ տարբերություն, չնայած էդ ամենին՝ Սորոսի ֆոնդը արգելված է Ադրբեջանում 2014 թվականից։

https://www.mediamax.am/am/news/parzabanum/24975/

#Սուտլիկ_Սորոս #Ալիև_Սորոս #Թշնամի

 

Հ.Գ.

Հնարավորինս տարածել է պետք սա, որպեսզի մարդիկ չուտեն սորոսենց կուտը ու չխաբվեն էս կեղծ թեմաներով։ Չի կարելի թույլ տալ, որ կեղծ լուրերով ու էժան մուտիլովկաներով փորձեն արժեզրկել ու անլրջացնել սորոսի դեմ պայքարը, հատկապես, որ էդ գործին են լծվել մի շարք փորձագետներ ու սորոսական բոլոր մանկլավիկները

Հ.Հ.Գ.

Վերջում հավելենք նաև էդ փնթի ֆոտոշոպն անողի մասին ինֆորմացիան, որից պարզ է դառնում, որ ինքն է էդ կեղծիքի հեղինակը…

Զաքար Խոջաբաղյանի ֆեյսբուքյան էջից

Սորոսենք տեսան, որ էստեղ ձախողում են, անցել են պլան Բ-ին՝ հնարավորինս անլրջացնել ու կեղծ լուրերով վարկաբեկել Սորոսի դեմ…

Опубликовано Закаром Ходжабагяном Вторник, 5 марта 2019 г.