«Վերելք»․ Որտեղ են ձևավորվում համազգային նպատակները, հյուրը՝ Տիգրան Գրիգորյան (տեսանյութ)

«Հայկական բարեփոխումների խումբ» նախաձեռնության ղեկավար Տիգրան Գրիգորյանը  կարծում է, որ ժողովուրդն ինքնաճանաչողության միջոցով է վերաճում ազգի, որի արդյունքում ձևակերպում է սեփական ազգային նպատակները։ Նա նկատում է, որ ազգային նպատակների ձևավորման միջավայրերը մեզանում կայացած չեն։

Տիգրան Գրիգորյանն առաջարկում է արմատապես վերափոխել քաղաքական համակարգը՝ հրաժարվելով կուսակցապետությունից և ապավինել ազգային առաջնորդության մեխանիզմներին։ Հարկավոր է ձևավորել արժանիքների վրա հիմնված ընտրանի, որի հիմնական առաքելությունը պիտի լինի սեփական օրինակով հասարակության մեջ փոխել մարդ-մարդ, իշխանություն-քաղաքացի փոխհարաբերությունների ձևաչափը, առանց որի, ազգային առաջընթացը կլինի անհնար։