Լասկո քարանձավ ․ Երկրի վրայի տասը վայրերից մեկը, ուր մարդկանց մուտքն արգելված է

Չկա ավելի ցանկալի բան, քան արգելված պտուղը։ Մենք ձեզ ցույց կտանք ամենափակ վայրերը մեր մոլորակի վրա, ուր Երկրագնդի նույնիսկ ամենահարուստ բնակիչների համար մուտքն արգելված է։ Բունկերներ, առեղծվածային գոտիներ, ամբողջ կղզիներ և ստորերկրյա լաբորատորիաներ. այս ամենը մեծ հետաքրքրություն է առաջացնում և պարուրված է միտք փոթորկող բազմաթիվ պատմություններով։ Դրանցից մեկը Ֆրանսիայում գտնվող Լասկո քարանձավն է, որի վերաբերյալ է «Երկրի վրայի տասը վայրերից մեկը, ուր մարդկանց մուտքն արգելված է» շարքի հինգերորդ հրապարակումը (նախորդը՝ Հնդկաստանի ափերի մոտ գտնվող Սենտինել կղզու վերաբերյալ։

Լասկո քարանձավը Ֆրանսիայի տարածքում գտնվող եզակի բնական երևույթ է։ Քարանձավի պատերը ծածկված են արտասովոր ու անկրկնելի պատկերներով, որոնք ավելի քան 17 հազար տարվա պատմություն ունեն։

Երկար ժամանակ Լասկո քարանձավը գերազանց վայր էր էքսկուրսիաներ անցկացնելու համար, բայց շուտով պատկերները սկսեցին անհետանալ։ Հաջողվեց պարզել, որ պատճառը մարդու արտաշնչած ածխաթթու գազն է, այդ իսկ պատճառով քարանձավը փակեցին այցելությունների համար։