«Ավիկ» հոլդինգի ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավ ծրագրին առնչվող հարցեր

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է չինական «Ավիկ» հոլդինգի ներկայացուցիչների հետ՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գլխավոր ներկայացուցիչ Սին Մենի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացրել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության լրատվական ծառայութունը։

Նախարարը նշել է․ «Մեր օրակարգում գտնվող ծրագրերը մեծ կարևորություն ունեն մեզ համար։ Մենք պատրաստ ենք անել առավելագույնը, որպեսզի բոլոր հնարավորությունները լիովին քննարկվեն և հասկացվեն առկա առաջնահերթ ծրագրերի առնչությամբ»։

Չինական կողմը ներկայացրել է կազմակերպության գործունեությունը ճանապարհաշինության և ենթակառուցվածքների նախագծման ոլորտում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հյուսիս-հարավ ծրագրի իրականացմանը և ֆինանսական բաղադրիչին առնչվող հարցեր։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները ծրագրերի վերաբերյալ ինչպես ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, այնպես էլ այլ գերատեսչությունների հետ։