«Մեղրու սար» հատվածում և «Չայնիի» ոլորաններում մառախուղ է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 5-ին, ժամը 18:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար և դժվարանցանելի՝ մյուս ավտոմեքենաների համար:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ (բեռնատարների համար) և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները:

Արագածոտնի մարզի Արագածի, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում և Կոտայքի մարզի «Չայնիի» ոլորաններում մառախուղ է:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։