«Եթե կան փաստեր, թող վարչապետը դրանք ուղարկի ԱԱԾ»․ Գևորգ Գորգիսյան (տեսանյութ)

Այսօր ԱԺ-ում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը պատասխանելով լրագրողների հարցերին՝ կապված Նիկոլ Փաշինյանի Սպահանում արած այն արտահայտության հետ, որ Հայաստանում չպետք է լինեն դրսի գործակալներ հիշեցնող պաշտոնյաներ, ասաց, թե ճիշտ կլինի այդ հարցը հենց վարչապետին ուղղել։

«Եթե պարոն վարչապետի ձեռքի տակ կան կոնկրետ անձանց վերաբերյալ կոնկրետ փաստեր, ապա պետք է այդ փաստերը տալ համապատասխան մարմիններին, որ վերջիններս էլ գործի անցնեն»,- ասաց պատգամավորը։

Նա նաև նշեց, որ ԱԺ-ն վերջապես պետք է դառնա օրենսդիր օրակարգ թելադրող և մշակող մարմին։

Մանրամասները՝ տեսանյութում