Արցախի հարցում ԱՄՆ-ը ՀՀ իշխանություններին պարտադրում է ոչ հայանպաստ լուծումներ (տեսանյութ)

ԱՄՆ-ի Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամը հրապարակել է  Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության խորհրդատու Ռեյ Ջեննիգսի հոդվածը՝ հետհեղափոխական Հայաստանին ԱՄՆ-ի աջակցության ավելացման անհրաժեշտության վերաբերյալ, որում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ առաջարկվում է, առաջին հերթին, հեռացնել Արցախի ուժայիններին կամ նրանց դեմ կոռուպցիոն մեղադրանքներ առաջ քաշել՝ հետապնդելով նպատակ, որ նորանշանակ պաշտոնյաները կարող են գնալ տարածքային զիջումների և Արցախի հարցում ոչ հայանպաստ լուծման։

ՀՀ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն Արցախում ռազմա-քաղաքական ղեկավարության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ազատագրված տարածքները պետք է վերաբնակեցվեն, և որևէ տարածք Ադրբեջանին չի զիջվելու։

Օտարերկրյա հիմնադրամները, մասնավորապես, Սորոսի հիմնադրամը Հայաստանում իրականացնում է հակապետական և հակահայկական գործունեություն, նշված կառույցը և նմանատիպ օտարերկրյա հիմնադրամներն այլևս պետք է համարվեն «ազդեցության գործակալ» կազմակերպություններ։

ՀՀ-ում և Արցախում դատապարտված են բոլոր այն տեսակետները և գործողությունները, որով փորձ է արվում և արվելու սեպ խրել Արցախում և Հայաստանում բնակվող հայության երկու հատվածների միջև։

Վերոնշյալ փաստերի ու խնդիրների շուրջ է LIVEnews.am-ի հարցազրույցը ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի հետ։