«Ցանկացած հարցով վարչապետին դիմելու մոլուցքը սխալ է» (տեսանյութ)

«Ֆեյսբուքից դուրս» հաղորդման հյուրն է վերլուծաբան Աշոտ Ասատրյանը։

«Ոչ մեկն էլ չէր կասկածում, որ նորանշանակ որոշ պաշտոնյաներ ամիսներ անց հայտնվելու են իրավապահ մարմինների տեսադաշտում,- ասաց Աշոտ Ասատրյանը։- Յուրայինների դեմ իրականացվող որսը մի փոքր շուտ սկսվեց, քան կարող էր, բայց ՊՎԾ աշխատակիցները, ինչպես երևում է, բոլորից առաջ են ընկել, եթե իրականում իրենք մեղավոր են և գործի քննության արդյունքում կապացուցվի իրենց մեղքը»։

LIVEnews.am-ի հետ զրույցի ընթացքում վերլուծաբանը նշեց նաև, որ շատ է ափսոսում, որ աղմուկը բարձրացավ Դավիթ Սանասարյանի կառույցի շուրջ, բայց կարծում է, որ մեղավորները կպատժվեն, իսկ մյուսների համար էլ դաս կլինի։

Մանրամասները՝ տեսանյութում