Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ են

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեեկացմամբ, մարտի 4-ին, ժամը 15:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ են Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ (բեռնատարների համար) և Գորիս-Սիսիան (բուք է) ավտոճանապարհները:

Արագածոտնի մարզի Չքնաղ-Ձորագլուխ, Արայի-Վարդենուտ, Քուչակ-Ծաղկաշեն, Արագածի տարածաշրջանի, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Կոտայքի մարզի Եղվարդ, Չարենցավան, Աբովյան քաղաքներում և Սյունիքի մարզում տեղում է ձյուն:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։