HK Locks-ն ապահովում է ձեր բնակարանի անվտանգությունը

Վստահում եք մեզ, վստահ եք լինում ինքներդ՝ HK Locks… 21-րդ դարում բնակարանի ապահովությունը կարևորում է յուրաքանչյուրը: Եթե դուք բնակարանի վերանորոգմամբ եք զբաղված և հուսալիություն եք փնտրում, HK Locks խանութ-սրահում կգտնեք տարբեր ապրանքանիշերի որակյալ և բազմազան տեսականի։ «Շուկայում լինելով 2001 թվականից՝ ժամանակի ընթացքում մենք ընդլայնել ենք մեր ապրանքատեսականին և այսօր մեր խանութում ներկայացված են 10-ից ավելի բրենդների ապրանքներ»,-նշում է HK Locks ընկերության հիմնադիրը:

HK Locks-ը հանդիսանում է ռուսական «Гардиан» բրենդի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:

Ապրանքատեսականին ներկայացված է Գնունի 1 հասցեում՝ «Շին պլազաում», Վարդանանց 22 շենք, 78 շին. տաղավարում և Նար-Դոսի 36/3՝ Locks House-ում: HK Locks-ը զբաղվում է փականների, բռնակների և դոմոֆոնների ներմուծմամբ. «Гардиан» ընկերությունն արտադրում է փականների ավելի քան 40 մոդել` նախատեսված փայտյա, մետաղական, պլաստմասե և ալյումինե մուտքի դռների համար, որոնք համապատասխանում են անվտանգության և ֆունկցիոնալության բոլոր պահանջներին:

«Եթե փականի մետաղը բարակ լինի, կարող է դեֆորմացվել կամ հեշտությամբ ենթարկվել կորոզիայի, իսկ «Гардиан» փականները նման վտանգ չունեն, քանի որ ամուր են ու հակակորոզիոն»,-նշում է HK Locks ընկերության հիմնադիրը: HK Locks ընկերությունը համագործակցում է նաև բազմաթիվ այլ փականներ և բռնակներ արտադրող ընկերությունների հետ:

Դրանք ոչ միայն հուսալի են, ապահով և անվտանգ, այլև կարող են դառնալ ձեր տան ինտերիերի գեղեցիկ լրացումները: Բռնակներից և փականներից բացի՝ HK Locks-ում դուք կգտնեք 21-րդ դարին համապատասխան տեխնիկական ամենատարբեր հնարավորություններն ունեցող դոմոֆոններ: HK Locks-ը համագործակցում է հարավ-կորեական Commax ապրանքանիշի հետ՝ ձեզ առաջարկելով նրանց կողմից արտադրված դոմոֆոնները. «Մեզ մոտ ներկայացված են սովորական, տեսաձայնագրող և Wi-Fi տարբերակով աշխատող Commax ֆիրմայի դոմոֆոնները: Դոմոֆոնը գնելու դեպքում մեր վարպետը կայցելի ձեր առանձնատուն, կտրամադրի խորհրդատվություն` օգնելով ճիշտ ընտրել դոմոֆոնի տեղադրման տարածքը, ապա ձեր ցանկությամբ նաև կտեղադրի»,- նշում է HK Locks ընկերության տնօրեն Հակոբ Կիրեղյանը: Շուկայում դոմոֆոնները մեծ պահանջարկ ունեն:

Միայն բարձրորակ դոմոֆոնների միջոցով դուք կկարողանք ապահովել ձեր բնակարանի անվտանգությունը. «Շնորհիվ Commax տեսաձայնագրող դոմոֆոնների` դուք կարող եք վերահսկել բոլոր նրանց, ովքեր կսեղմեն ձեր բնակարանի կամ առանձնատան զանգի կոճակը: Եթե որոշել եք տեղադրել Wi-Fi տարբերակով աշխատող Commax դոմոֆոն, ապա ձեզ անհրաժեշտ է հեռախոսի մեջ ունենալ համապատասխան հավելվածը: Արդյունքում դուք կարող եք ձեր հեռախոսին տեսազանգ ստանալ և հեռախոսի մի կոճակի սեղմումով բացել բնակարանի կամ առանձնատան դուռը»,-նշում է HK Locks ընկերության հիմնադիրը: HK Locks-ը կօգնի ձեզ ապահովել ձեր բնակարանների կամ առանձնատների հուսալիությունն ու անվտանգությունը: Վստահում եք մեզ, վստահ եք լինում ինքներդ:

 

Yerevaklur.am