Որտեղ է անհետացել 30 հազար կտոր գրականությունը․ պարզաբանում է Արամ Սիմոնյանը (տեսանյութ)

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը համալսարանի հոգաբարձուների խորհրդի այսօրվա նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցին՝ 30 հազար գրքի անհետացման մասին լուրերի վերաբերյալ, ասաց, որ այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։

Հիշեցնենք, որ ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում նկատի ունենալով վերոնշյալ գրքերի նվիրատվությունը, գրառում է կատարել այն մասին, որ իբր ԵՊՀ-ում կորել կամ գողացվել է 30 000 կտոր անգլերեն գրականություն։

«2018 թվականի ամռանը Վիկտոր Փամբուկչյանը, որպես նվիրատվություն, Երևանի պետական համալսարանին ուղարկել է 405 արկղ գիրք,- ասաց Արամ Սիմոնյանը։- Մենք Վիկտոր Փամբուկչյանի հետ նամակագրական կապի մեջ ենք։ Երկու օր առաջ նա ինձ նամակ է գրել, որին այսօր եմ պատասխանել։ Նա ինձ հարցնում է, թե ինչու Աստվածաբանության ֆակուլտետը չի ստացել այդ գրքերը։ Ես նրան պատասխանել եմ ու հիմա ձեզ էլ ասում եմ, որ գրքերը դեռևս մուտքագրված չեն, ու մուտքագրվելուց հետո դրանք կհասնեն հասցեատերերին»։

Մանրամասները՝ տեսանյութում