«Համոզված եմ՝ իմ մեղքը որևէ քրգործով չի ապացուցվի»․ ԵՊՀ ռեկտոր (տեսանյութ)

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադառնալով Պետական վերահսկողական ծառայության բացահայտումներին, համոզմունք հայտնեց, որ իր մեղքը որևէ քրեական գործի շրջանակներում չի ապացուցվի:

«Ստուգումների արդյունքների, որը մեզ չի էլ տրվել ակտի ձևով, տրվել է տեղեկանքի ձևով, հիման վրա մենք տվել ենք մեր պատասխանը,- ասաց Արամ Սիմոնյանը։- Դրա վրա իրավաբաններ են աշխատել: Քանի որ իմացել ենք, որ այն օրենքի խախտումով ուղարկել են դատախազություն, մենք էլ մեր պատասխանն ենք ուղարկել դատախազություն»։

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե դուք ցանկանո՞ւմ եք ևս մեկ տարի մնալ պաշտոնում, քանի որ դա համարում եք ձեզ պաշտպանելու միակ միջոցը, ռեկտորն ասաց․ «Ես այդպես չեմ ասել, ես պաշտպանվելու կարիք չունեմ, ուղղակի այդ մեկ տարում ես կկարողանամ ցույց տալ, որ քրեական այս մեղադրանքները ճիշտ չեն»։

Մանրամասները՝ տեսանյութում