ԵՊՀ ռեկտորն իր նկատմամբ քաղաքական խնդիր է տեսնում (տեսանյութ)

«Իմ լիազորությունների դադարեցման ցանկությունն առաջացել է նախարարի՝ Արայիկ Հարությունյանի և իր խորհրդականի մոտ, որոնք մեր համալսարանականներն են, և որոնց դուր չի եկել իմ աշխատաոճը, իմ կողմից համալսարանի ղեկավարումը, թեև քաղաքավարությունից դուրս որևէ խոսակցություն չի եղել»,- այսօր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը։

ԵՊՀ ռեկտորն իր նկատմամբ հիմա էլ շարունակում է տեսնել քաղաքական խնդիր։ «Ես 1997 թվականից Հանրապետական կուսակցության անդամ եմ, երբ դեռ Անդրանիկ Մարգարյանը նույնիսկ նոր էր ընտրվում կուսակցության նախագահ, և երբ այդ կուսակցությունը փոքրաթիվ էր»,- ասաց նա և նշեց, որ ինքը որոշել է անդամակցել կուսակցությանը, որովհետև ունի գաղափարական մոտեցումներ, Նժդեհի գաղափարակիցն է, կարծում է, որ հայ ժողովրդի զարգացման ուղին պետք է կապված լինի Նժդեհի գաղափարների հետ։

«Ես կուսակցական եմ եղել, այսօր էլ կուսակցական եմ, բայց ես երբեք համալսարանում իմ դերակատարությունը չեմ խառնել իմ կուսակցական լինելու հետ»,- ասաց Արամ Սիմոնյանը։

Խոսելով հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանի մասին, ԵՊՀ ռեկտորն ասաց, որ նա իրեն շատ կոռեկտ, շատ քաղաքավարի և բանիմաց ձևով է դրսևորում:

Մանրամասները՝ տեսանյութում