Ստավրոպոլի երկրամասում ՃՏՊ-ից տուժել են ՀՀ քաղաքացիներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկացմամբ, փետրվարի 27-ին, ժամը 15:36-ին ՌԴ ԱԻՆ ԱՃԿԿ ՕՀ-ից «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 12:10-ին Ստավրոպոլի երկրամասի «Կովկաս» դաշնային ավտոճանապարհի 223-րդ կմ-ին (Քոչուբեևսկու շրջանից 10-կմ հեռու) տեղի է ունեցել ՃՏՊ. «Mercedes Vito» մակնիշի 75PO755 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից առվակում:

Պատահարի հետևանքով Արմինե Բաբկենի Տոնյանը (ծնված 1961թ.), Ռոմեն Հրաչիկի Բաբայանը (ծնված 1972թ.), Կարինե Սերգեյի Սվյատեցկայան (ծնված 1973թ.) և Արփիկ Վալուշի Գրիգորյանը (ծնված 1956թ.), Հայկ Աբրահամի Ազարյանը (ծնված 1973 թ.) և Հրաչիկ Մխիթարի Մանուկյանը (ծնված 1989թ.) հոսպիտալացվել են Նևինոմինս քաղաքի հիվանդանոց, որտեղ Հայկ Ազարյանը և Հրաչիկ Մանուկյանը ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել, իսկ մյուսների առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր: