«Իշխանությունը պատերազմ է հայտարարել «սև» մամուլին»․ Աղասի Ենոքյան (տեսանյութ)

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից Բյուզանդի թիվ 1/3 շենքում գտնվող մի շարք լրատվամիջոցների խմբագրություններ ծանուցում են ստացել, ըստ որի, պետք է 5 օրում ազատեն Երևանի քաղաքապետարանին պատկանող տարածքը։ «Հայելի» ակումբում այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ քաղաքագետ Աղասի Ենոքյանն անդրադառնալով այս խնդրին, ասաց, որ հիմա էլ մամուլն են բաժանում «սևի և սպիտակի»։

«Հեղափոխություն իրականացրած գործիքները՝ ժողովուրդը և մամուլը, այդ հեղափոխությունից հետո ուղղակի դեն են շպրտվում,- ասաց քաղաքագետը։- Հպարտ ժողովուրդն այժմ դարձել է «աղքատ» ուղեղով ժողովուրդ, իսկ ազատ մամուլը՝ նախկին իշխանություններին պատկանող»։

Աղասի Ենոքյանի հավաստմամբ, սա իշխանության կողմից հայտարարված պատերազմ է մամուլի դեմ։

Մանրամասները՝ տեսանյութում