ԵՊՀ-ից անհետացել է 30 000 կտոր անգլերեն գիտական գրականություն

Վերջերս ես ստացա նամակ Արիզոնայի համալսարանի հայազգի պրոֆեսոր Վիկտոր Փամբուկչյանից: Նա ուղղակի գտել է իմ և ԵՊՀ-ի մի քանի այլ դասախոսների հասցեները ու գրել, պատասխանի հույս ունենալով: Նա վերջին 20 տարվա ընթացքում հավաքել ու ԵՊՀ-ի գրադարան է ուղարկել պատմության, մշակութային մարդաբանության, արվեստաբանության, գրականագիտության, մաթեմատիկայի ոլորտում հրատարակված անգլերեն լեզվով գիտական գրականություն: Ընդհանուր առմամբ, գրքերի և հանդեսների քանակը մոտավորապես 30 000 (!!!!) է: Բայց Հայաստան իր վերջին այցի ժամանակ նա բացահայտել է, որ գրքերի մեծ մասը հասանելի չեն ուսանողներին: Առավել ևս նա պատահական վերնագրերով փնտրեց կատալոգում ու չգտավ իր գրքերը: Փաստորեն, այդ գրքերը կամ գցած են մի տեղ և անտեսված (լավագույն դեպքում), կամ գողացած, վաճառված ու կորցրած: Պրոֆեսոր Փամբուկչյանը շատ վշտացած է: Ես պատրաստվում եմ պարզել, թե ուր են այդ գրքերը, բայց կարծում եմ, որ պետք է նաև այդ խնդրին հրավիրել ոլորտում ազդեցիկ մարդկանց ուշադրությունը, ինչպես նաև ԵՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի անդամների:

Ժողովուրդ, 30 000 կտոր անգլերեն լեզվով գիտական գրականություն, մի հատ երևակայեք!!!!!!!

Yulia Antonyan-ի ֆեյսբուքյան էջից

Վերջերս ես ստացա նամակ Արիզոնայի համալսարանի հայազգի պրոֆեսոր Վիկտոր Փամբուկչյանից: Նա ուղղակի գտել է իմ և ԵՊՀ-ի մի քանի…

Опубликовано Yulia Antonyan Вторник, 26 февраля 2019 г.