«Մամուլի հետ այս տոնով խոսել չի կարելի, սա խաղ է կրակի հետ»․ Մ․ Տեր-Գուլանյան (տեսանյութ)

ԱՌԿԱ լրատվական գործակալության խմբագիր և «Անդին» գրական գեղարվեստական, հասարակական-քաղաքական ամսագրի խմբագրական խորհրդի նախագահ, գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը «Հայելի» ակումբում այսօր հրավիրված մամուլի ասուլիսին անդրադարձավ քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից Բյուզանդի 1/3 շենքում գտնվող մի շարք զանգվածային լրատվամիջոցների ստացած ծանուցմանը, ըստ որի, պետք է հինգ օրում ազատեն Երևանի քաղաքապետարանին պատկանող տարածքները։ Նշենք, որ մոտավորապես տասը տարի այդ տարածքում մի շարք լրատվամիջոցներ են գործում:

«Մենք տարածք չենք ստացել, մենք ստացել ենք հողամաս, հսկայական փող ծախսեցինք, որ աշխատատեղ դառնա,- ասաց Մերուժան Տեր-Գուլանյանը։- Ամեն ինչ մենք արեցինք՝ դուռ, լուսամուտ, և սկսեցինք աշխատել»։

Պարոն Տեր-Գուլանյանն ասաց նաև, որ նախկին քաղաքապետերը տեսնելով, թե որքան գումար են ծախսել, ժամանակին որոշեցին անհատույց տրամադրել տարածքը:

Մանրամասները՝ տեսանյութում