«ԵՊՀ-ի թիվ մեկ պաշտպանը մենք ենք և ԱԱԾ-ն»․Դավիթ Ադյան (տեսանյութ)

Երեկ տեղեկություններ հրապարակվեցին, որ ՀՀ ԱԱԾ-ն ձերբակալել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության 4 աշխատակցի, այդ թվում՝ ՀՀ ՊՎԾ-ի երկու վարչությունների պետեր Ադյան եղբայրներին:

Այսօր ԵՊՀ-ի մոտ տեղի ունեցող ակցիայի ժամանակ, երբ ելույթ էր ունենում Ռուբեն Մելիքյանը, նրան մոտեցավ ՀՀ պետական վերահսկողական ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետ Դավիթ Ադյանը և հայտարարեց. «Ես ձերբակալված Դավիթ Ադյանն եմ»:

Լրագրողների հետ զրույցում Ադյանը նշեց, որ ձերբակալության մասին լուրերը կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը։

Մանրամասները՝ տեսանյութում