Նիկոլայ Բաղդասարյանին շնորհվել է ԼՂՀ վաստակավոր լրագրողի պատվավոր կոչում

Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքի տեղեկացմամբ,  նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 26-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի, լրագրության ոլորտում երկարամյա բեղմնավոր գործունեության համար «Ազատ Արցախ» հանրապետական թերթի գլխավոր խմբագրի առաջին տեղակալ Նիկոլայ Բաղդասարյանին շնորհվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վաստակավոր լրագրողի պատվավոր կոչում: