Բրազիլիայում անտառի կենտրոնում սապատավոր կետաձուկ են գտել․ սա կատակ չէ (տեսանյութ)

Նա կարող էր ցամաքում հայտնվել չափազանց ուժեղ մակընթացության արդյունքում։

Սապատավոր կետաձկանը հայտնաբերել են անտառում՝ Բրազիլիայի Մարախո կղզու ափամերձ գոտում։ Շրջակա միջավայրի քաղաքային դեպարտամենտից հաղորդել են, որ 11 մետր երկարությամբ կենդանին արդեն սատկած էր։

Փորձագետները չգիտեն, թե ինչպես կարող էր այդ վիթխարի ծովային կենդանին հայտնվել մանգրի անտառում։ Գլխավոր վարկածներից մեկն այն է, որ կետաձուկը հեռու ցամաքում հայտնվել է բացառիկ ուժեղ մակընթացության արդյունքում։

Արտաքին զննմամբ ոչ մի վնասվածք չի հայտնաբերվել։ Ջրային ռեսուրսների ոչ կառավարական կազմակերպության կենսաբանները ծրագրում են հերձում կատարել, որպեսզի պարզեն կետաձկան մահվան մանրամասները։