Բակո Սահակյանը հանդիպել է ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հետ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին: ԱՀ նախագահի պաշտոնական կայքի տեղեկացմամբ, հանդիպմանը, որին մասնակցում էին ԱՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը, արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, ոստիկանության պետ Իգոր Գրիգորյանը, քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համապատասխան կառույցների միջև փոխգործակցությանն առնչվող տարբեր հարցեր: