«Աշխատողն արհմիություն ընտրելիս պետք է ազատ լինի»․ Գևորգ Պետրոսյան (տեսանյութ)

ՀՀ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում այսօր ներկայացվեց «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի համահեղինակներից է նաև ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

Գ․ Պետրոսյանը նշեց, որ նախագծով, ձեռք չտալով գործող մեխանիզմին, իրենք առաջարկում են ստեղծել նոր մեխանիզմ՝ անկախ արհեստակցական միություն, և տարբեր գործատուների հետ կապի մեջ գտնվող անձինք, որոնք չեն վստահում գործատուի մոտ գործող արհմիությանը, ազատորեն կարող են միավորվել այլ արհմիության մեջ:

Ըստ Գևորգյանի, արհեստակցական միությունները, որպես կանոն, ստեղծվում են տվյալ գործատուի մոտ աշխատող անձանց կողմից: Որպես արհմիության անդամ, բայց նաև որպես գործատուի աշխատող, արհեստակցական միության ընտրովի պաշտոններում ընդգրկված անձինք, փաստորեն, կաշկանդված են լինում գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների փաստով:

Նշենք, որ կառավարությունը բացասական եզրակացություն է տվել այս նախագծին: Հանձնաժողովը ևս նախագծին, ցավոք, բացասական եզրակացություն տվեց։

Մանրամասները՝ տեսանյութում